չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գագիկ Սարգսյանը՝ Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ

Գագիկ Սարգսյանը՝ Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի դահուկային ֆեդերացիան նոր նախագահ ունի․ այս պաշտոնում ընտրվել է Գագիկ Սարգսյանը, որը տևական ժամանակ զբաղեցնում էր ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Շնորհակալ եմ Ֆեդերացիայի անդամներին բարձր վստահության համար, ինչպես նաև Արթուր Հարությունյանին` 2016թ.-ից Ֆեդերացիան հաջողությամբ ղեկավարելու համար։
 
Նորընտիր երիտասարդ, նորարար գաղափարներով լի թիմի հետ կանենք առավելագույնը` Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման, հանրայնացման և միջազգային ասպարեզում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- գրել է Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։

  • Կիսվել: