Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Հորդանանի հետ ոչ-ոքի խաղաց
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Հայաստանում անցկացվող կանանց ֆուտբոլի Our game միջազգային մրցաշարում:
Մեր ընտրանին Չարենցավանում հյուրընկալեց Հորդանանի հավաքականին, որն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել էր Լիտվային: Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի անդամ Օլգա Օսիպյանը: Երկրորդ խաղակեսի միջնամասում հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 1:1:
Հայաստանի հավաքականը վերջին` 3-րդ տուրում, կհանդիպի Լիտվայի ընտրանու հետ, որն այսօր 7:1 հաշվով ջախջախել է Լիբանանի թիմին և վաստակած 6 միավորով այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: