ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի խաղերը կարող են չմեկնարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին, գրում է The Independent-ը: 

Ինչպես նշվում է՝ որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 

Միջազգային կառույցները քննարկում են հետաձգելուց հետո խաղերն անցկացնելու երկու տարբերակ: Առաջին դեպքում խաղերը կարող են անցկացվել նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին և ամեն երկրում հնարավոր է կկայանա մինչև 6 հանդիպում: Երկրորդ տարբերակով քննարկվում է նոյեմբեր ամսին բացի հիմնական խաղերի օրերից ևս մի քանի «բաց» օրեր ունենալ:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացել էր Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին ընդգրկվեց C ենթախմբի երկրորդ խմբում և կմրցի Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ:

  • Կիսվել: