շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆեդերացիան տեղյակ չէ Զախարյանի՝ քաղաքացիությունը փոխելու ծրագրերից. ՀՖՖ

Ֆեդերացիան տեղյակ չէ Զախարյանի՝ քաղաքացիությունը փոխելու ծրագրերից. ՀՖՖ

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, թե «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ցանկանում է փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի ազգային թիմի կազմում:

 

«Ֆեդերացիան տեղյակ չէ Զախարյանի՝ քաղաքացիությունը փոխելու ծրագրերից, ու այս թեմայով ոչ մի տվյալ չունենք: Ավելի լավ է հենց Արսենի հետ հստակեցնել, մենք չգիտենք: Կարծում եմ՝ դա անհնար է, քանի որ Արսենն արդեն խաղացել է Ռուսաստանի հավաքականի կազմում»,- ասել է Կարապետյանը:

Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: