ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է

Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է

Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լյովա Գևորգյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։

Առաջնության եզրափակչում Լյովա Գևորգյանը 13:2 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցչին։ 

Հիշեցնենք, որ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը կիսաեզրափակչում 5-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։

  • Կիսվել: