շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 5 բռնցքամարտիկ կպայքարի մեդալի համար

Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 5 բռնցքամարտիկ կպայքարի մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու եւ առնվազն բրոնզե մեդալ ապահովելու համար։

Արեն Ասլամազյանի (51 կգ) մրցակիցը կլինի ադրբեջանցի Ամին Մամադզադան,  Էրիկ Իսրայելյանը (60 կգ) կմենամարտի Չեռնոգորիայի ներկայացուցի Տոմիսլավ Ջինովիչի, Արթուր Մկրտչյանը (63,5 կգ)՝ Անգլիայի ներկայացուցիչ  Օսամա Մոհամեդի, Արես Հակոբյանը (67 կգ)՝ հույն Գեորգիոս Էֆտիմիադիսի,  Համլետ Ադամյանը (80 կգ)՝ լատվիացի Իլյա Յուրչենոկսի հետ։

Աղվան Ալեքսանյանը (86 կգ) եւ Ավետիք Հովակիմյանը (92 կգ) պարտվել են քառորդ եզրափակիչում։

  • Կիսվել: