չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Երեք հայ բռնցքամարտիկներ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Երեք հայ բռնցքամարտիկներ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Վարդուհի Ասլանյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել է կիսաեզրափակիչում ու դարձել բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Դավիթ Սիմոնյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ևս բրոնզե մեդալակիր է դարձել։ Հեղինե Պետրոսյանը եզրափակիչում է։ 50կգ քաշային մեր մարզուհին գերվստահ մենամարտ է անցկացրել բելառուս Կրիստինա Բանստևիչի հետ և հաղթել մեծ առավելությամբ։

Վաղը ժամը 16։00-ին նա կպայքարի ոսկե մեդալի համար։ 86 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը դժվարին պայքարում հաղթել է բելառուս Անդրեյ Մասալաուին և եզրափակիչում է։

  • Կիսվել: