երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին

Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողացել ավարտին հասցնել «ներաձուրիների» մարզումը և բաց կթողնի «Վենեցիայի» հետ հանդիպումը, գրում է armsport.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Sponda Nerazzurra-ն, Մխիթարյանը վաղը բուժզննում կանցնի՝ ազդրային մկանի վնասվածքի մակարդակը պարզելու համար։

Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Բոլոնիայի» հետ հանդիպումը։ Ինձագիին մնում է հուսալ, որ Մխիթարյանի ապաքինումը երկար չի տևի՝ հաշվի առնելով ծանրաբեռնված խաղացանկը, որը ներառնում է ինչպես ներքին առաջնությունը, այնպես էլ Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 20-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Վենեցիային» այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։

 

  • Կիսվել: