Էլինա Ավանեսյանը Երևանում թենիսի բաց դաս կվարի երեխաների համար
Թենիսի հայ աստղ Էլինա Ավանեսյանը սեպտեմբերի 16-ին Երևանում վարպետաց դաս կվարի թենիսով զբաղվող երեխաների հետ, որի ընթացքում կկիսվի կարևոր խորհուրդներով և մարզումների հնարքներով՝ այսպիսով խթանելով սպորտի և թենիսի նկատմամբ սերը երիտասարդ սերնդի մոտ, հայտնում է armsport.am-ը:
Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը և վերջերս «Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ արդեն իսկ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով միջազգային խոշոր մրցաշարերում:
Էլինա Ավանեսյանի հետ հանդիպումը կկայանա Incourt թենիսի ակումբում (Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1): Մեկնարկը՝ 17:30: