չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵԽ․ Հայաստանի 5 բռնցքամարտիկ դուրս կգա ռինգ

ԵԽ․ Հայաստանի 5 բռնցքամարտիկ դուրս կգա ռինգ

Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում հունիսի 27-ին Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանն ունի 5 մասնակից։

Կանանց Հայաստանի հավաքականից մեկնարկային մենամարտերը կանցկացնեն Անուշ Գրիգորյանը եւ Տաթեւիկ Խաչատրյանը։ 

Անուշ Գրիգորյանը (50 կգ) առաջին մրցակիցը թուրք Նազ Բուս Չակիրօգլուն է։ Տաթեւիկ Խաչատրյանի (57 կգ) մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մահսաթի Համզաեւա Աղամալին։

Տղամարդկանց հավաքականից երկրորդ մենամարտերը կանցկացնեն Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Դավիթ Չալոյանը։

57 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Մատվեյ Պրոկուդիինսի հետ։ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ուժերը կչափի Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Կամանինի հետ։

+92 կգ քաշային կարգում երկրորդ մենամարտում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի չեխ Մարտին Պինկը։

Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։

  • Կիսվել: