կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Դավիթ Օվասապյանը հաղթանակներ տարան

ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Դավիթ Օվասապյանը հաղթանակներ տարան

Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակներով է սկսել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

77 կգ քաշայինների որակավորման փուլում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկեւիչուսի հետ եւ 1 րոպե 58 վայրկյանում հաղթեց 9:0 հաշվով:

1/8 եզրափակիչում Ամոյանը 5:1 հաշվով հաղթեց սլովակ Դենիս Խորվաթին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոնի, Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները նվաճել է 72 կգ քաշային կարգում: 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնություն ոսկե մեդալ նվաճելուց հետո երիտասարդ ըմբիշը հայտարարեց օլիմպիական քաշ տեղափոխվելու մասին:

Ապրիլի 1-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած  հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաեւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

130 կգ քաշայինների որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը 3:1 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Կրաեւվսկիին:

Քառորդ եզրափակիչում Մ23 աշխարհի փոխչեմպիոնի մրցակիցը կլինի ադրբեջանցի Բեկա Կանդելակին:

Առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն նաեւ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Երկու ըմբիշներն էլ պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից:

Ռուդիկ Մկրչյանը ուժերը կչափի Ուրկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանի հետ, Հրաչյա Պողոսյանի մրցակիցը կլինի լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսը:

  • Կիսվել: