երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
ԵԱ. Հրաչյա Պողոսյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը կիսաեզրափակիչում են

ԵԱ. Հրաչյա Պողոսյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը կիսաեզրափակիչում են

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչի առաջին մասնակիցերն ունի:

63 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հրաչյա Պողոսյանին 2 րոպե 26 վայրկյան պահանջվեց Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսին 9:0 հաշվով հաղթելու համար:

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում կամային հաղթանակ տարավ: Առաջին մրցափուլում 0:5 հաշվով պարտվելուց հետո, 6:5 հաշվով հաղթեց Ուրկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովը:

Քառորդ եզրափակիչում ադրբեջանցու հետ կգոտեմարտի նաեւ Մ23 աշխարհի փոխչեմպիոնի Դավիթ Օվասապյանը: Մրակիցը Բեկա Կանդելակին է:

  • Կիսվել: