երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աշխարհի գավաթ. Գեւորգ Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով, Ռուդիկ Մկրտչյանը դուրս մնաց պայքարից

Աշխարհի գավաթ. Գեւորգ Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով, Ռուդիկ Մկրտչյանը դուրս մնաց պայքարից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի գործող չեմպիոն, 63 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը:

Որակավորման փուլում Ղարիբյանը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Աբդուրահման Ալտանի նկատմամբ:
 
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը 0։9 հաշվով պարտվեց բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում եւ լքեց պայքարը: Մրցակիցն ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին էր:
 
Մկրտչյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն, ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, որը դուրս էր եկել եզրափակիչ եւ հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

  • Կիսվել: