ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց իր երկրորդ գոտեմարտում. Ըմբշամարտի ԱԱ

Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց իր երկրորդ գոտեմարտում. Ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը: Նա զիջեց ուզբեկ ըմբիշ Ջասուրբեկ Օրտիկբոևին: Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում Ռուդիկը հանդիպել էր հարավկորեացի Հյեոկջին Ջեոնի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել 8-0 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ իր մեկնարկային գոտեմարտում պարտություն էր կրել Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Հունգարացի Զոլտան Լևայի հետ նրա գոտեմարտը ավարտվել էր 3-3 հաշվով, բայց քանի որ վերջին միավորը վաստակել էր հունգարացին, հաղթանակը շնորհվել էր նրան: Ամոյանը կկարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե հունգարացին հասնի եզրափակիչ:

Հիշեցնենք նաև, որ մեր հունահռոմեականների հավաքականը Բելգրադ է ժամանել 8 մարզիկով: Մեր մյուս 6 ըմբիշները՝ Հրաչյա Պողոսյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը, Գևորգ Ղարիբյանը, Արթուր Ալեքսանյանը և Դավիթ Օվասափյանը մրցագորգ դուրս կգան սեպտեմբերի 11-ին և 12-ին:

  • Կիսվել: