Դադարեցվեց Յուրի Քոլոզյանին տրված տարկետումը. Նա այլեւս մինչև 21 տարեկանների հավաքական թիմի անդամ չէ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Յուրի Կարոյի Քոլոզյանին տրված տարկետումը:
Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Յուրի Քոլոզյանն այլեւս Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքական թիմի անդամ չէ: Այդ կապակցությամբ առկա է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը: