ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չալոյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Չալոյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջեց 4:1 հաշվով:

Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից և հենց մեկնարոկում 4:1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայից ն Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում ծանր քաշային բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց Կոլումբիայից Կրիստիան Սալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտություն էր կրել Օլիմպիականխաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր:

 

  • Կիսվել: