երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO-ի միջազգային չեմպիոնի տիտղոսը

Բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO-ի միջազգային չեմպիոնի տիտղոսը

Ուկրաինայում բնակվող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO միջազգային չեմպիոնի տիտղոսը՝ տիրանալով երկրորդ չեմպիոնական գոտուն: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը։

«Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը (22-1, 4 նոկաուտ) հաղթեց Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյում։
 
Նա հաղթեց գերմանացի Թիմո Շվարցկոպֆին (20-5, 12 նոկաուտ) մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 95-93, 96-93, 97-92 ։
 
Ֆանիյանի մրցակիցը նոկդաունում էր 2-րդ ռաունդում, ուկրաինաբնակ հայը՝ 8-րդ ռաունդում:
 
Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։  Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր», - հայտնում է կայքը՝ հիշեցնելով, որ Ֆանիյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիևի դեմ մենամարտում:

  • Կիսվել: