ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում է

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում է

Գյումրեցի մարզիկ Դավիթ Չալոյանը շարունակում է պայքարը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Նա դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Այս մասին հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան: 
 
1/16-րդ եզրափակչում Չալոյանին բաժին էր հասել բավականին բարդ մրցակից՝ Ուկրաինան ներկյացնող Ցոնտե Ռոգավան, որի անձնական մարզիչը հայ է:
 
Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու համար իր երկրի առաջնությունում Ռոգովան պարտության էր մատնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպինին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթել է 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդում Դավիթն է՛լ ավելի է մեծացրել իր առվաելությունը:
 
Հասկանալով, որ պարտվում է երրորդ ռաունդում, Ռոգավան նետվել է առաջ: Այս ռաունդը բավականին բարդ է ստացվել: Երկու բռնցքամարտիկներն էլ միմյանց շատ ուժգին հարվածներ են հասցրել:
 
Այդուհանդերձ, այս ռաունդում էլ մրցավարներն առավելությունը տվել են Չալոյանին, և նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: 1/8 եզրափակչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Կրիստան Սալգադոյի հետ:

  • Կիսվել: