ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը եզրափակիչում է (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը եզրափակիչում է (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը դուրս եկավ Մալթայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակիչ։

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 93։66 հաշվով։

Եզրափակիչում Հայաստանը կմրցի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթել էր Ադրբեջանին։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 100։63 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի հավաքականին, 78։66 հաշվով՝ Սան Մարինոյի թիմին։

 

  • Կիսվել: