երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բարի գալուստ դեղնասև ընտանիք. Արթուր Սերոբյանը տեղափոխվեց Եվրոպա (լուսանկար)

Բարի գալուստ դեղնասև ընտանիք. Արթուր Սերոբյանը տեղափոխվեց Եվրոպա (լուսանկար)

Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է «Շերիֆ», գրում է armsport.am-ը:

Կողմերը անցել են բոլոր անհրաժեշտ գործընթացները և ստորագրել աշխատանքային պայմանագիրը, հայտնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը։

Սա Հայաստանի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի կարիերայի երկրորդ արտասահմանյան ակումբն է պորտուգալական «Կասա Պիայից» հետո։

Սերոբյանն իր նորամուտը Հայաստանի ընտրանու կազմում նշել է 19 տարեկանում՝ մրցելով Մոնտենեգրոյի ընտրանու դեմ։ Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 18 հանդիպման, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։

 

  • Կիսվել: