շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բանակայինների ԱԱ. Հայ ևս մեկ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Բանակայինների ԱԱ. Հայ ևս մեկ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, գրում է armsport.am-ը:

Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին:

Ունենալով հսկայական առավելություն՝ Չալոյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:

  • Կիսվել: