ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բալեկյանը և իր ընտանիքի անդամները հյուրընկալվել են ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից

Բալեկյանը և իր ընտանիքի անդամները հյուրընկալվել են ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամները Բուենոս-Այրեսում հյուրընկալվել էին Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեսպանը շնորհավորել է ազգային հավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահինառաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:
 
Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս Արգենտինայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնողՈւռական ակումբում։ Այդ թիմի պատանեկան թիմում էլ ֆուտբոլիստն սկսել է իր կարիերան։ 2018 թվականի մարտին Նորբերտո Բրիասկոն ստացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հրավերն ու միացել թիմին:

  • Կիսվել: