շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկ

Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կացկացվի մայիսի 17-25-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

  • Կիսվել: