շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ազարյանական խաչը» մինչ օրս աշխարհի մարմնամարզիկների ակնածանքի առարկան է. Կարեն Գիլոյանը շնորհավորել է լեգենդար մարզիկին

«Ազարյանական խաչը» մինչ օրս աշխարհի մարմնամարզիկների ակնածանքի առարկան է. Կարեն Գիլոյանը շնորհավորել է լեգենդար մարզիկին

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 93-ամյակը: Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Ալբերտ Ազարյանի անունը կրող՝ մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար մարզիկին:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ներդրումը հայկական մարմնամարզության զարգացման և աշխարհին մեր երկիրը ներկայացնելու գործում. «Դուք իսկապես լեգենդ եք և բացառիկ օրինակ՝ թե՛ որպես անհատականություն և թե՛ որպես մարզիկ, իսկ Ձեր անունով «Ազարյանական խաչը» մինչ օրս աշխարհի մարմնամարզիկների ակնածանքի առարկան է: Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն և երկարակեցություն»:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև վստահություն է հայտնել, որ ազարյանական դպրոցը կշարունակի իր դերն ունենալ հայկական սպորտում հաղթանակների կերտման ճանապարհին»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: