կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Աշոտ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ

Աշոտ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ

77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթել է Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հիշեցնենք՝ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։

Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ:

 

  • Կիսվել: