ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աշխարհում առաջին գեղասահորդուհին, որը կատարել է քառակի ռիթբերգեր հնարքը, 14-ամյա հայուհի է

Աշխարհում առաջին գեղասահորդուհին, որը կատարել է քառակի ռիթբերգեր հնարքը, 14-ամյա հայուհի է

14-ամյա Ադելիա Պետրոսյանը դարձավ պատմության մեջ առաջին գեղասահորդուհին, որը պաշտոնական մրցումների ժամանակ հանդես եկավ քառակի ռիթբերգեր հնարքով։ Դա տեղի է ունեցել Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության հինգերորդ փուլում։

Էթերի Թութբերիձեի սանը այս հնարքը կատարել է ազատ ծրագրի ժամանակ: Այս ելույթի ժամանակ Ադելիան ստացել է 147,15 միավոր և երկու ծրագրերի հանրագումարով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հաղթել է Սոֆյա Մուրավյովան:

 

  • Կիսվել: