երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Զախարյանը ժամանել է Երևան` Հայաստան–Լատվիա ֆուտբոլային խաղին մասնակցելու

Արսեն Զախարյանը ժամանել է Երևան` Հայաստան–Լատվիա ֆուտբոլային խաղին մասնակցելու

Մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ժամանել է Երևան` ներկա գտնվելու Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման երրորդ տուրումՀայաստանի և Լատվիայի հավաքականների հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է Metaratings.ru–ն` վկայակոչելով իրենց աղբյուրները։
 
Ըստ կայքի՝ ֆուտբոլիստը խաղից հետո նախատեսում է հանդիպել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչների հետ։
 
«ՖԻՖԱ–ի գործող օրենքների համաձայն` Զախարյանը չի կարող փոխել մարզական քաղաքացիությունը և սկսել հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ նա արդեն խաղում է Ռուսաստանի կազմում և Հայաստանի քաղաքացի չէ»,– գրում է պարբերականը։
Ռուսաստանի հավաքականի կազմում Արսեն Զախարյանն իր նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերին` աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում Խորվաթիայի հավաքականի դեմ տնայինխաղում (0։0)։

  • Կիսվել: