ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արսեն Զախարյանը կարիերան կշարունակի հայկական ակումբո՞ւմ․ պարզաբանում

Արսեն Զախարյանը կարիերան կշարունակի հայկական ակումբո՞ւմ․ պարզաբանում

«Ուրարտուի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ կարիերան հայկական ակումբում շարունակելու մասին տեղեկություններին՝ ասելով, որ ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն եղել։

Sport24-ը մեջբերելով «Ուրարտուի» հայտարարությունը՝ նշել է․ «Այս տեղեկությունը եղել է նախկինում և հերքվել։ Մեր ակումբը Արսեն Զախարյանի հետ բանակցություններ չի վարում»։
 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը կարող է տեղափոխվել երևանյան ակումբ՝ այնուհետև Եվրոպա տեղափոխվելու մտադրությամբ։

  • Կիսվել: