երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արոնյանը բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից

Արոնյանը բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականը Հնդկաստանի հետ մրցավեճի առաջին ռաունդից հետո լքել է մրցապայքարը:

Հայաստանի թիմը պարտություն էր կրել 2,5-3,5 հաշվով, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկել էր Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով նա չէր կարողացել քայլ անել:

Հիշեցնենք, որ բողոքարկումը չէր ընդունվել, իսկ մեր հավաքականը, ի նշան բողոքի, որոշել էր դուրս գալ մրցաշարից:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ, որպես թիմի առաջատար ինքը բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից:

Նա նշել է. ՛՛Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից և խնդիրը եղել է ծրագրային՛՛:

 

  • Կիսվել: