երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արոնյանի մարզիչը տեղյակ չէ մամուլում շրջանառվող լուրերից առ այն, որ Արոնյանը պատրաստվում է լքել Հայաստանը

Արոնյանի մարզիչը տեղյակ չէ մամուլում շրջանառվող լուրերից առ այն, որ Արոնյանը պատրաստվում է լքել Հայաստանը

Այսօր համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո։ Ըստ տեղեկությունների՝ նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:

Այս տեղեկությունները Լևոն Արոնյանը մինչ այս պահը չի մեկնաբանել։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը Factor.am-ին փոխանցեց, որ այս տեղեկությունը չի ցանկանում մեկնաբանել։

Իսկ ահա Լևոն Արոնյանի անձնական մարզիչ Աշոտ Նադանյանը Factor.am-ին ասաց. «Չէ, նման բան չեմ լսել, ես տեղյակ չեմ»։ Ինքը՝ Լևոն Արոնյանը, մեր զանգերը թողեց անպատասխան։

  • Կիսվել: