հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի շախմատի դպրոցում բացվել է Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրին

Արմավիրի շախմատի դպրոցում բացվել է Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ այսօր Արմավիրի շախմատի դպրոցում մասնակցել է մեծանուն հայի` շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրու, ինչպես նաև ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը:

«Հուրախություն բոլորիս` Արմավիր քաղաքը համալրվեց ևս մեկ հուշարձան-պուրակով, որը նոր խորհուրդ կհաղորդի շախմատի դպրոցին և հաճելի տպավորություններ` արմավիրցիներին ու քաղաքի հյուրերին:

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրու հեղինակը քանդակագործ Սևակ Նալբանդյանն է»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում։ 

  • Կիսվել: