ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի շախմատային մրցաշարին

Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի շախմատային մրցաշարին

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի միջազգային մրցաշարին:

 «Magistral Ciutat de Barcelona open» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 150 շախմատիստ ոչ միայն Իսպանիայից, այլ նաև Հայաստանից, Հնդկաստանից, Անգլիայից, Նորվեգիայից և այլ երկրներից:

Մրցաշարում Արամ Հակոբյանը վարկանիշով 4-րդն է (2612): «Magistral Ciutat de Barcelona open»-ը բաղկացած է 9 տուրից և անցկացվում է շվեյցարական խաղակարգով: Այն կմեկնարկի օգոստոսի 18-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը հաղթողի համար կլինի 5000 եվրո: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող շախմատիստները համապատասխանաբար կստանան 3000 և 2000 եվրո:

 

  • Կիսվել: