ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջատարները վերջին տուրից առաջ պարտվեցին. Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն

Առաջատարները վերջին տուրից առաջ պարտվեցին. Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, առաջատար Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց հետնապահ Լևոն Բաբուջյանից:

Երկրորդ հորիզոնականում գտնվող Արման Փաշիկյանը ևս պարտվեց. Մրցակիցը Ռոբերտ Հովհաննիսյանն էր: Առաջատարների սայթաքումից օգտվեց ու Փաշիկյանին հավասարվեց Սամվել Տեր-Սահակյանը՝ միավորը կիսելով Մամիկոն Ղարիբյանի հետ:

Ոչ-ոքի գրանցվեց նաև Մանուել Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան պարտիայում: Շանթ Սարգսյանը հաղթեց Տիգրան Հարությունյանին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Զավեն Անդրիասյանին:

Նշենք, որ վաղը 7.5 միավոր ունեցող Գաբուզյանը սևերով կմրցի Տիգրան Պետրոսյանի, Փաշիկյանը՝ Հայկ Մարտիրոսյանի, իսկ Տեր-Սահակյանը՝ Մամիկոն Ղարիբյանի հետ:

 

  • Կիսվել: