հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-23 չեմպիոն

Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-23 չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց Արա Աղանյանը (96 կգ)։

Մ23 մրցաշարում հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:

Երկրորդ տեղը գրավեց վրացի ծանրորդ Իրակլի Գոբեջիշվլինի (354 կգ):

Հայաստանի թիմը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 9-ի: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Գարիկ Կարապետյանը (96 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), և Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։

  • Կիսվել: