ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ

Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Անդրանիկ Կարապետյանը և առայժմ փայլուն է հանդես գալիս:

Առաջին վարժությունից հետո հայ մարզիկը առաջին տեղում է: Անդրանիկ սանձել է 167, 172 և 175 կգ-ոց ծանրաձողերը և վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում 171 կգ արդյունքով վրացի Ռեվազ Դավիթաձեն է, երրորդ տեղում կորեացի Յու Դոնգջուն՝ 167 կգ արդյունքով: Այսպիսով՝ Անդրանիկը արդեն ունի փոքր ոսկե մեդալ: Մրցումները շարունակվում են:

  • Կիսվել: