Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և կամային հաղթանակ պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել հետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:
Մինչև 82-րդ րոպեն Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը պարտվում էր, սակայն կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել տանտերերին:
«Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է, «Սաութհեմփթոնը» 6 միավորով վերջին` 20-րդ տեղում է: