հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Aimchess US Rapid․ Արոնյան-Կարլսեն առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի

Aimchess US Rapid․ Արոնյան-Կարլսեն առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մրցախաղում ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Աշխարհի գործողող չեմպիոնի հետ մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով, փոխանցում է armsport-ը։
 
Այսօր կկայանա երկրորդ մրցախաղը, և եթե այն ևս ավարտվի ոչ-ոքի, ապա մրցակիցները կանցկացնեն ևս մեկ լրացուցիչ մրցախաղ:
 
Հիշեցնենք, որ Արոնանը կիսաեզրափակիչ է դուրս եկել՝ քառորդ եզրափակչում հաղթանակի հասնելով արբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ՝ 2-1, 3-1 հաշվով:

  • Կիսվել: