հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների

Ադրբեջանի Գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների թիմի։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, որոշ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հայ ֆուտբոլիստները անարգում են Ադրբեջանի պետական դրոշը։

Հարուցվել է երկու քրեական գործ ազգային ատելության հրահրման եւ Ադրբեջանի պետական դրոշի անարգման հատկանիշներով։ Ողարկվել է միջնորդություն այլ երկրներին՝ օգնություն տրամադրելու համար այս հարցում։

  • Կիսվել: