ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիներն իրենց ֆեդերացիայի ամբողջ պատվիրակությամբ ներողություն խնդրեցին մեզնից. մարզիչը՝ ՀՀ օրհներգի ժամանակ պատվո հարթակից ադրբեջանցու իջնելու մասին

Ադրբեջանցիներն իրենց ֆեդերացիայի ամբողջ պատվիրակությամբ ներողություն խնդրեցին մեզնից. մարզիչը՝ ՀՀ օրհներգի ժամանակ պատվո հարթակից ադրբեջանցու իջնելու մասին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը և Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփեցին մրցաշարի արդյունքները:

Նրանք անդրադարձան հայ մարզիկ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի մարզիկի՝ ՀՀ օրհներգի ժամանակ պատվո պատվանդանից իջնելու միջադեպին, ինչի առնչությամբ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց․ ՛՛Փորձեց չհարգել մեր երկրի հիմնը, փորձեց՝ պատժվեց։ Միանգամից մեդալը վերցրին ձեռքից։ Թիմային պայքարում 20 միավոր կորցրին։ Տվյալ պահին որակազրկվեց մրցումներին։ Հետագայում արդեն որոշում կկայացնի։ Ադրբեջանցիներն իրենց ֆեդերացիայի ամբողջ պատվիրակությամբ մոտեցան, ներողություն խնդրեցին մեզնից, որ չմտածենք, թե միջադեպը նախապես պլանավորված է եղել՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմում ընթացող ըմբշամարտի ԵԱ առաջնությունում ադրբեջանցի ըմբիշը, ով ավելի վաղ պարտվել էր հայ մարզիկ Հայկ Պապիկյանին, պարգևատրման արարողության ժամանակ իջել էր պատվո պատվանդանից այն բանից հետո, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոքել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։ Տեղի էր ունեցել նոր պարգևատրություն։

  • Կիսվել: