երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադելիա Պետրոսյանն իր հաղթանակը նվիրել է Արցախին

Ադելիա Պետրոսյանն իր հաղթանակը նվիրել է Արցախին

Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, իսկ ելույթի արդյունքում դարձել արծաթե մեդալակիր, գրում է 1lurer.am-ը: 

Կրասնոյարսկում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության պատանեկան առաջնությունում Ադելիան հավաքել է 211.87 միավոր, որը մի փոքր չի բավարարել դառնալու առաջնության հաղթող:

Ելույթից հետո պատանի գեղասահորդուհին ընդգծել է իր ազգային ծագման մասին՝ նվիրելով իր հաջողությունը հայ ժողովրդին, այդ թվում՝ Արցախի հայությանը:

«Իմ երակներում հայկական արյուն է հոսում, և ես հույս ունեմ, որ Արցախը մի օր նորից հայկական կլինի»,- իր խոսքում նշել է Ադելիա Պետրոսյանը:

  • Կիսվել: