հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Արցախի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Արցախի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Մաքսիմ Ս.-ն, որը 2021 թ. ապրիլի 16-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: