շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հետախուզվողը տեսնելով ոստիկաններին, փորձել է 4-րդ հարկի պատուհանից դիմել փախուստի, սակայն վայր է ընկել

Հետախուզվողը տեսնելով ոստիկաններին, փորձել է 4-րդ հարկի պատուհանից դիմել փախուստի, սակայն վայր է ընկել

Երեւանում, փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  2022 թվականի հունիսից հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Խ․-ն գտնվում է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ այցելելով նշված շենք, շրջափակել են այն՝ կանխելու համար հետախուզվողի հնարավոր փախուստը։

Էդուարդ Խ․-ն, զգալով, որ իր հետևից են եկել, 4-րդ հարկի պատուհանից փորձել է դիմել փախուստի, սակայն անզգուշաբար ընկել է։

Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել նրան, ահազանգել շտապօգնություն: Ժամանած բժիշկների N 11 խումբը տուժածին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը։

Կայքի տեղեկություններով՝ Էդուարդ Խ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից։

Նա Համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

  • Կիսվել: