հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2015 թվականից հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել

2015 թվականից հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել

Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Տիգրան Խ.-ն:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Տղամարդը 2015 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 178-րդ (Խարդախությունը) և 353-րդ(Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոց է կիրառվել կալանքը:

  • Կիսվել: