երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Ուիթքոֆը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի մասին

Ուիթքոֆը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը սոցցանցի իր էջում հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի հասնելու մասին:

Նա, մասնավորապես, գրել է. «Էական առաջընթաց կատարվեց, այդ թվում՝ առաջխաղացումը հավելյալ եռակողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները նախորդ երկու օրերին այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:

Կիևում հանդիպումներին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Եվրոպական դաշնակիցների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում ամերիկացի բանագնացները պատմել են, որ Կրեմլը պատրաստ կլինի բանակցություններին Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 18-20-ը, փոխանցում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Նշենք նաև, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկացի բանագնացների այցն անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»:

  • Կիսվել: