Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի շրջանառության դեմ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Բնակչության շրջանում Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ՆԳՆ112 Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպիտակ պարկ, որի մեջ եղել են «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
«Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք օրենքով սահմանված կարգով ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրության մեջ:



