երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա. հութիների ներկայացուցիչ

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա. հութիների ներկայացուցիչ

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եմենի հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին:

Ըստ նրա՝ Եմենի շրջափակմանը զուգահեռ Սաուդյան Արաբիան սրել է իրավիճակը՝ օդային հարվածներ հասցնելով և կոտորածներ իրականացնելով, որոնցից վերջինը, ըստ նրա, տեղի է ունեցել Ալ Ջաուֆի նահանգում։

Սարին նաև Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու և հութիներին հակադրվող ուժերին տարբեր տեսակի սպառազինություն մատակարարելու մեջ։

«Սաուդյան թշնամին պետք է կրի Եմենի ժողովրդի դեմ իր հանցագործությունների հետևանքները»,-գրել է նա:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան մեղադրանքներին դեռևս չի արձագանքել:

  • Կիսվել: