երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Ծատուրյանը

Զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Ծատուրյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Մասիս համայնքի բնակիչ Արարատ Կոլյայի Ծատուրյանը: Այս մասին հայտնում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

 

«Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Ա. Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ ու տոկունություն:

 

Ա. Ծատուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցում»,-գրել է Դավիթ Համբարձումյանը:

 
 
 

  • Կիսվել: