Ժամանակն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գլուխները հանեն ավազից. բողոքի ակցիայի մասնակից
InfoPort.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ազգային ժողովի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնող բնապահպանները գործնագործ էին խաղում, նրանցից ոմանք ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար բերման ենթարկվեցին։
Այնուամենայնիվ, ակցիան շարունակվեց: Ցուցարարներից Աննա Նիկողոսյանն ասաց, որ ժամանակն է, որ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության անդամներն ավազից դուրս հանեն գլուխները, հետևեն իրենց օրինական պահանջին, որովհետև բոլոր ապացույցները կան, որ հանքը չպետք է շահագործվի։ Ակցիան շարունակողները քիչ հետո նույնպես բերման ենթարկվեցին: