Վաչե Ամարյանը հայտնել է, որ ուզում է ԱՄՆ-ից վերադառնալ հայրենիք
«Ես արդեն 5 տարի է, «տանից դուրս եմ եկել ու չեմ վերադարձել», շատ լավ կյանքով եմ ապրել այս տարիների ընթացքում, ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, ԱՄՆ-ն ինձ շատ լավ է ընդունել և ընդունում, բայց վերջերս կինս ինձ ասաց, որ արդեն 5 տարի հանգստացար, բավական չի՞, վերջին ամիսներին ամեն օր մտածում եմ իմ հետ գալու մասին: Ինչպես ասում են՝ իսկական տղամարդը պետք է տանը լինի: 2027 թվականին ուզում եմ գալ հայրենիք:
Շուտով ձեզ հետ կլինեմ, նոր երգացանկ կստեղծեմ»,- ինստագրամյան իր էջում հայտնել է երգիչ Վաչե Ամարյանը:



