հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺ դիմաց գնդակ խաղացող քաղաքացիներին․ ուղիղ

Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺ դիմաց գնդակ խաղացող քաղաքացիներին․ ուղիղ

ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի սպորտային միջոցառում իրականացնող քաղաքացիներից ոմանց ոստիկանությունը բերման ենթարկեց:

Ակտիվիստներից մեկը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ըստ իրենց՝ ոստիկանությունը բերման ենթարկելու իրավունք չունի, քանի որ Հայաստանում սպորտային միջոցառումներն արգելված չեն, և միջոցառման ընթացքում կոչ հնչեցնելն իրենց իրավունքն է։

«Կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռություն: Ամուլսարի պահապանները միայնակ են մնացել «Լիդիան» ընկերության եւ վերջինիս ապօրինությունների ու լրատվական ձեռնածությունների դեմ՝ միաժամանակ բախվելով ոստիկանության աննախադեպ բռնությունների եւ իշխանության տոտալ անտարբերության։ Ամուլսարը սար է մնալու․ այլընտրանք չկա»,- ասվում է իրենց հայտարարությունում։

Այս պահին հայտնի չէ թե քանի հոգի են բերման ենթարկվել։

 

 

  • Կիսվել: